Խճանկար

Կոլումբիացի հղի կինը պատրաստ է 80 հազար դոլարով վաճառել ապագա երեխային

1 րոպեի ընթերցում

Կոլումբիացի հղի կինը պատրաստ է 80 հազար դոլարով վաճառել ապագա երեխային

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոլումբիայում հղի կինը համացանցում հայտարարություն է տեղադրել իր ապագա երեխային վաճառելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրա խոսքով, երեխային կվաճառի 80 հազար դոլարով, այն պատճառով, որ ինքը չորրորդ երեխային և մյուս երեք երեխաներին պահելու միջոցներ չունի:

27-ամյա կինը խոստովանել է, որ աշխատանքից զրկվել է նորից հղիանալու պատճառով: Այժմ նա հղիության երկրորդ ամսում է:

Կոլումբիայի սոցիալական ծառայության ներկայացուցչի խոսքով` մի քանի մարդ հետաքրքրվել է հայտարարությունով նախքան այն ջնջելը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում