Opportunity-ն մարաթոնյան տարածություն Է անցել եւ շարունակում Է մարսյան իր ոդիսականը. NASA

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Opportunity վետերան մարսագնացը մարտի 25-ին նշանակալից նշագիծ Է հաղթահարել. ընդհանուր առմամբ այն Մարսի մակերեւույթի վրա անցել Է 42,19 կիլոմետր՝ օլիմպիական մարաթոնյան մրցատարածություն, եւ շարունակում Է իր մարսյան ոդիսականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի մամուլի ծառայությունը:

«Անշուշտ, մեր առաքելության գլխավոր նպատակը նոր հայտնագործություններն են Մարսի մակերեւույթին եւ աշխատանքը՝ որպես Կարմիր մոլորակ նոր զոնդերի եւ օդաչուավոր թռիչքների համար ոգեշնչման աղբյուր»,- հայտարարել Է Opportunity ծրագրի գիտական ղեկավար Սթիվ Սքվայրեսը Քոռնելյան համալսարանից:

Մարտի լույս 25-ի գիշերը, ինչպես հաղորդում Է կազմակերպության մամուլի ծառայությունը, մարսագնացն անցել Է 42 կիլոմետր 195 մետրի նշագիծը: Opportunity-ի այս մարաթոնյան մրցահերթի համար պահանջվել Է ավելի քան 11 տարի, ինչն զգալիորեն ավելի Է աշխատանքի այն երեք ամսվանից, որ սկզբնապես դրվել Էր ծրագրում:

NASA-ն փորձագետների գնահատումներով՝ այժմ մարսագնացը գտնվում Է գերազանց վիճակում, եւ հիշողության նորոգումից եւ նոր գործառնական համակարգի բեռնումից հետո այն կարող Է ամբողջ ծավալով շարունակել դիտարկումները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հայերեն English Русский

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը