Հասարակական

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր վահանակներ կտեղադրվեն Կալիֆորնիայում

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր վահանակներ կտեղադրվեն Կալիֆորնիայում

ՖՐԵԶՆՈ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ճանապարհային նոր վահանակներ կկանգնեցվեն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Ժոակին հարթավայրում և Կենտրոնական ափին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, վահանակները նվիրված են բոլոր ցեղասպանությունների և հատկապես 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունում ցեղասպանված 1.5 մլն հայերի հիշատակին: Դրանց վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը: 99-րդ մայրուղու վրա կկանգնեցվի 50 ճանապարհային վահանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում