Խճանկար

Գիտնականները տոռնադոն ներսից տեսնելու հնարավորություն են ընձեռել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները տոռնադոն ներսից տեսնելու հնարավորություն են ընձեռել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գիտնականներն ստեղծել են այն հուժկու տոռնադոյի վիրտուալ եռաչափ մոդելը, որը 2013 թվականին ամայացրեց Օկլահոմայի նահանգի Մուր քաղաքը: Պտտահողմի ներս կարելի Է մտնել Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Աշխարհագրագետ Բիլ Քարստենեսենը՝ Վիրջինիայի Պոլիտեխնիկական ինստիտուտից, եւ նրա գործընկերները ռադարների տվյալների հիման վրա կառուցել են տոռնադոյի եռաչափ մոդելը եւ զետեղել Օկլահոմայի թվային քարտեզի վրա: Պտտահողմը «հեռարձակվում Է» համալսարանի քառահարկ վիրտուալ թատրոնում, որտեղ դրա ներս կարելի մտնել՝ դնելով Oculus Rift սաղավարտը:

Համակարգի սարքաբերումները մարդուն վերածում են 2,1 մետր բարձրությամբ հսկայի: Օգտատերերը կարող են անցնել անձրեւի պատի միջով եւ հասնել տոռնադոյի Էպիկենտրոն: Սաստիկ տեղումների հատվածները նշված են կարմիր գույնով, թույլ անձրեւի հատվածները՝ դեղինով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում