ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական Շեպպի կղզու բնակիչներ, մայր ու դուստր 33-ամյա Ջեյդ Ֆուտը և 11-ամյա Սիդնի Ֆուտը ավելի քան 400 ինքնալուսանկար են հավաքել կինոյի և շոուբիզնեսի համաշխարհային հայտնի դեմքերի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նրանք մի քանի տարիների ընթացքում «աստղերի որսի են դուրս եկել»: Նրանց հավաքածուի մեջ մասնավորապես ընդգրկվել են լուսանկարներ բրիտանացի դերասանների հետ, որոնցից են Թոմ Հարդին, Դեյվիդ Ուիլիամսը, Մարկ Չերնոկը:
Լուսանկարվելու համար երկրպագուհիները մտել են աստղային միջոցառումների անցկացման վայրեր, օրինակ, Brit Awards կինոմրցանակաբաշխության սրահ: Նրանք այնքան հաճախ են հայտնվել նման վայրերում, որ շատ աստղեր սկսել են ճանաչել նրանց:
Աստղերի հետ ինքնալուսանկարների մեծամասնությունը իրականացրել է Ջեյդ Ֆուտը:
Թե ինչ են մտադիր հետագայում անել իրենց հավաքածուի հետ բրիտանուհիները, դեռ հայտնի չէ: