Դերսիմում հայկական եկեղեցի կվերանորոգվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերսիմում հայերի թողած դարավոր ժառանգությունը պահպանելու և վերականգնելու նպատակով Դերսիմի հասարակական կազմակերպությունների դաշնությունը նոր նախաձեռնություն է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց դաշնության նախագահ Ահմեթ Բալքըսը, ով Հայաստան է ժամանել Դերսիմից եկած պատվիրակության կազմում:

«Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության միության հետ ունեցած հանդիպումների և քննարկումների արդյունքում ճշտեցինք, որ Դերսիմի տարածքում, որտեղ թե’ նախկինում, թե’ այսօր եղել են հայեր, 162 եկեղեցի է եղել: Որոշեցինք, որ այդ եկեղեցիներից գոնե մեկը վերանորոգենք և այդ նպատակով կազմեցինք ճարտարապետների մի խումբ, որն այժմ աշխատում է միության շրջանակներում»,- նշել է Բալքըսը` փաստելով, որ տեր կանգնելով հայկական մշակութային ժառանգությանը` իրենք ինչ-որ չափով նպաստում են նաև երկու հավաքականությունների բարեկամությանը: Դիմելով հայերին` նա ասաց. «Մենք Դերսիմում ապրում ենք ձեր նախնիների թողած մշակութային արժեքների, եկեղեցինքերի, վանքերի կողքին, և ես խոստանում եմ, որ վերադարձից հետո ձեր նախնիների թողած ժառանգությանն ավելի շատ ենք տեր կանգնելու»:

Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության միության նախագահ Սերքան Սերիաթաշը նշել է, որ համագործակցության արդյունքում վերականգվնվելու է Մեծկերտի (Մազգիրդ) հայկական եկեղեցին: «Վերանորոգումն իրականացվելու է տեղի քաղաքապետարանի միջոցով, բայց մենք ևս աջակցելու ենք այդ աշխատանքներին»,- նշել է Սերիաթաշը: Նա տեղեկացրել է նաև, որ իրենք համագործակցել են Թուրքիայի հայ ճարտարապետների միության («Հայճար») հետ` որոշակի ճշգրտումներ անելով հայկական հուշարձանների, կոթողների վերաբերյալ:

Հայերեն English

Մարադոնայի մահվան առթիվ պաշտպանական և մեղադրող կողմերը դատարանում սկսել են եզրափակիչ ճառերը

Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Պորտուգալիան ԱՄՆ-ի համար դեպի Եվրոպա տանող իդեալական դարպաս է

Firebird AI-ը հերքել է իր գործունեության վերաբերյալ տարածվող պնդումները

Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն Իրանին չի հարվածի միջանկյալ ընտրություններից առաջ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է