Ադրբեջանական բանակը զինծառայող է կորցրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակը հայտնել է զինծառայողի հերթական կորստի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է moderator.az լրատվական կայքը:

Հղում կատարելով սեփական աղբյուրներին, կայքը հայտնում է, որ Ջալիլաբադում տեղակայված զորամասերից մեկում ծառայակցի կողմից արձակված գնդակի հրազենային վիրավորումից զոհվել է Թովուզից զինծառայության կանչված Սամարխան Էթիբար օղլու Յուսիֆովը (ծնվ. 1995 թ.):

Կայքը գրում է, որ դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսի պայմաններում է տեղի ունեցել միջադեպը:

Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր կորուստները: Որպես կանոն` այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է զինծառայողների միջեւ հակամարտության հողի վրա ծագած արտակարգ դեպք, կամ ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության, ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:

2015 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանի պետական կառույցները խոստովանել են 12 զինծառայողների մահը: Պաշտոնական տվյալներով` նրանցից 9-ը մահացել են մարտական պայմաններում:

Թեւ Ադրբեջանը շարունակում է սեփական զինուժում գրանցված մահվան դեպքերի ու արտակարգ պատահարների մասին տեղեկությունները թաքցնելու քաղաքականությունը, այդուհանդերձ, ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից սեփական միջոցներով ձեռք բերված տեղեկությունների համաձայն` տարվա սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է առնվազն 60 զինծառայող եւ 28-ից ավելի վիրավոր:

Հայերեն Русский

Ասիական ինդեքսներ - 21/08/26

2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

ԱԺ նիստ. 21/08/2026

Լեհաստանը կիսով չափ կրճատել է օտարերկրացիների համար աշխատանքային վիզաների քանակը

Լեհաստանը բավարարել է Հայաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են շինարարության որակի տեխնիկական հսկողության ինստիտուցիոնալ բարեփոխումներին վերաբերող հարցեր

Տաթևի Մեծ անապատում պեղումների ժամանակ վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է