Սպորտ

Սամվել Սևյանը շարունակում է հաջողություններն ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Սամվել Սևյանը շարունակում է հաջողություններն ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյոսմայստեր Սամվել Սևյանը շարունակում է հաջող ելույթներ Միացյալ նահանգներում: Նրա գլխավորած «ԱՄՆ-ի պատանի բոլոր աստղերը» թիմը Ռիչարդսոնում անցկացված մրցախաղում 26,5:23,5 հաշվով պարտության մատնեց Դալլասի համալսարանի հավաքականին, որի հինգ անդամներից չորսը գրոսմայստերներ էին: Սեւյանը ցույց տվեց մրցախաղի լավագույն արդյունքը` 10 հնարավորից 6,5 միավոր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Սևյանը հայազգի շախմատիստ է, ով ԱՄՆ-ի ամենաերիտասարդ շախմատային գրոսմայստերն է։ Նա այս հեղինակավոր կոչմանն արժանացել է 13 տարեկան, 10 ամսական և 27 օրականում` մեկ տարով ավելի վաղ, քան նրան նախորդող Ռեյ Ռոբսոնը։ Այս արդյունքով նա դարձել է աշխարհում 6-րդ ամենաերիտասարդ գրոսմայստերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում