Խճանկար

Գիտնականները նոր տեսակի վիթխարի երկկենցաղ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Գիտնականները նոր տեսակի վիթխարի երկկենցաղ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են վիթխարի երկկենցաղի մնացորդներ, որը հնադարյան լճերում եւ գետերում բնակվել Է 220 միլիոն տարի առաջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Էդինբուրգի համալսարանի հետազոտողները պնդում են, որ նոր տեսակը՝ Metoposaurus algarvensis-ը, հասնում Էր ավտոմոբիլի չափերի եւ սնվáõմ Էր ձկով:

Այդ կենդանիները նման են եղել ժամանակակից սալամանդրներին եւ տրիտոններին` բացառությամբ այն բանի, որ եղել են անվախ գիշատիչներ, որոնք ձուկ են որսացել ինչպես կոկորդիլոսները:

Գիտնականները նոր տեսակը հայտնաբերել են Պորտուգալիայի հարավի Ալգարվիի տարածաշրջանում գտնված ոսկորների հետազոտման ընթացքում:՛

Մետոպոզավրների մեծ մասը վերացել Է շուրջ 200 միլիոն տարի առաջ՝ դինոզավրների անհետացումից շատ առաջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում