Խճանկար

Լոս Անջելեսում աճուրդով կվաճառվի Հիտլերի վրձնի ակվարելը

1 րոպեի ընթերցում

  Լոս Անջելեսում աճուրդով կվաճառվի Հիտլերի վրձնի ակվարելը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի աճուրդում մարտի 26-ին վաճառքի կհանվի պատանի Ադոլֆ Հիտլերի վրձնի ջրաներկ նկարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 24-ին հաղորդել են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:

Նկարին, որը նացիստական Գերմանիայի ապագա առաջնորդը նկարել Է 1912 թվականին, պատկերված են նարնջագույն, կարմիր եւ թույլ վարդագույն ծաղիկներ կապույտ խեցե սկահակում: Փորձագետների կարծիքով՝ դա բացառիկ սյուժե Է Հիտլերի՝ այն ժամանակ աղքատ նկարչի համար, որը հիմնականում նկարում Էր բնանկարներ եւ քաղաքի շենքեր:

Ջրաներկ նկարի մեկնարկային գինը կազմում Է 30 հազար դոլար:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Հիտլերը Վիեննա Է տեղափոխվել 1908 թվականին, որտեղ ճակատագրի հեգնանքով պատկերասրահի հրեա սեփականատեր Մորգենշտայնը, հավատալով նրա տաղանդին, նրա մի քանի գործեր վաճառել Է հարուստ հրեա հաճախորդների: Երբ Հիտլերն անցել Է իշխանության գլուխ, Մորգենշտայնն արտաքսվել Է Լոձի գետտո, որտեղ Էլ մահացել Է 1943 թվականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում