Խճանկար

ԱՄՆ-ում հանցագործները պատահաբար զանգել են 911 եւ գողության ժամանակ բռնվել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում հանցագործները պատահաբար զանգել են 911 եւ գողության ժամանակ բռնվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Մինեսոտա նահանգում զավեշտալի դեպք է գրանցվել: Սեփական անփութության պատճառով գողերը բռնվել են հենց հանցանքի վայրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Lenta.ru-ն, գողության ժամանակ հանցագործներից մեկի հեռախոսը պատահաբար հավաքել է 911, սակայն գողն այդ մասին չի կասկածել, քանի որ հեռախոսը գտնվել է նրա գրպանում: Ոստիկանության հերթապահ սպան լսել է գողերի զրույցն ու եզրակացրել, որ նրանք տան կողոպուտ են իրականացնում: Հեռախոսակապը տեւել է 34 րոպե եւ այդ ընթացքում ոստիկանները կարողացել են ճշտել հանցագործների գտնվելու վայրն ու նրանց ձերբակալել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում