ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Կոմունիստական կուսակցության կարգապահական կառույցը Խանենի շրջանի վարչական ղեկավարին զրկել է պաշտոնից` լուսանկարելու մոլուցքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, կուսակցությունում որոշել են, որ Ցինյա Յուխայայի հոբբին վերածվել է սեւեռուն գաղափարի, ինչի հետեւանքով նա երկրորդ պլան է մղել իր աշխատանքային պարտականությունները: Յուխայան այնքան է տարվել լուսանկարչությամբ, որ պայմանավորվել է բիզնեսմենների հետ, որպեսզի նրանք լուսանկարների մրցույթների ժամանակ գնեն ժյուրիի անդամների ձայները, իսկ նա նրանց տրամադրի բիզնես-արտոնություններ: Չինացին հաջողացրել է անգամ մի քանի լուսանկարչական ցուցահանդես կազմակերպել արտասահմանում եւ արժանանալ քննադատներիլավ գնահատականին: