Խճանկար

Նեապոլում Հռոմի Պապին պիցցա են հյուրասիրել

1 րոպեի ընթերցում

Նեապոլում Հռոմի Պապին պիցցա են հյուրասիրել

ՆԱՊՈԼԻ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 6-րդի Նեապոլ այցելության ժամանակ զավեշտալի դեպք է գրանցվել: «Դոն Էռնեստոյի ռեստորանի աշխատակիցներն, իմանալով, որ Հռոմի պապը շատ է սիրում պիցցա, հատուկ նրա համար իտալական ամենահայտնի կերակրատեսակն են պատրաստել եւ զարդարել մոցարելա պանրով ու լոլիկով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ABCnews-ը, ռեստորանի համասեփականատեր Էնցո Կասիալին պիցան հանձնել է Պապին, երբ նրա շքախումբը շրջում էր Նեապոլով: Կասիալին պատմել է, որ նա մոտեցել է շքախմբին անդամներին եւ տվել պիցցան:

Ավելի ուշ, ABC News-ին նա պատմել է, որ Պապը շնորհակալություն է հայտնել եւ ասել, որ պիցցան նա ավելի ուշ կուտի:

Տեսանյութը տեղադրվել է youtube-ում, որը մի քանի ժամվա ընթացքում հազարավոր դիտումներ է ունեցել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում