Մշակույթ

Մյունխենում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

1 րոպեի ընթերցում

Մյունխենում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես է բացվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրինության նախաձեռնությամբ «Գասշտայգ» հայտնի համերգային սրահում մարտի 17-ին բացվել է Էրոլ Գուրյանի «Terra Armenia» լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա են եղել Մյունխենի քաղաքապետարանի, հայ համայնքի, գիտության և արվեստի բնագավառի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, լրագրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից,ներկաներին իրենց ողջույնի խոսքն են ուղղել «Գասշտայգ» համերգասրահի տնօրեն Պ. Գերշները և Մյունխենի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն, դոկտոր Սյուզաննե Մայերը: Ելույթով է հանդես եկել Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Աշոտ Սմբատյանը:

Էրոլ Գուրյանն իր լուսանկարների հավաքածուն ստեղծելու նպատակով շրջել է Հայաստանում և Արցախում, աշխարհի տարբեր երկրներում, որտեղ հանդիպումներ է ունեցել հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Յուրաքանչյուր դիմանկարին կից` ներկայացված է տվյալ անձի ընտանեկան պատմությունը:

Ցուցադրությունը կտևի մինչև մայիսի 25-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում