Մշակույթ

«Բոլիվուդը վերադառնում է Հայաստան». Երևանում կցուցադրվեն հնդկական ֆիլմեր

1 րոպեի ընթերցում

«Բոլիվուդը վերադառնում է Հայաստան». Երևանում կցուցադրվեն հնդկական ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ-հնդկական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ` մարտի 26-28-ը Երևանում կանցկացվեն հնդկական ֆիլմերի օրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ֆիլմերը կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում, ժամը 20:00-ին: Ցուցադրությունը կկրի «Բոլիվուդը վերադառնում է Հայաստան» խորագիրը:

Հնդկական կինոյի օրերի շրջանակում կներկայացվեն վերջին տարիներին /2012-2013 թվականներ/ նկարահանված ֆիլմեր: Մասնավորապես` մարտի 26-ին կցուցադրվի «Dhoom 3» թրիլլերը, մարտի 27-ին` «OMG-Oh My God» երգիծական տրագիկոմեդիան և մարտի 28-ին` «Ek Tha Tigger» ռոմանտիկ կինոնկարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում