Նյու Յորքում մանկապարտեզ Է բացվել մեծահասակների համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի Բրուքլինի շրջանում մանկապարտեզ Է բացվել այն մեծահասակների համար, ովքեր ցանկանում են իրենց երեխա զգալ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ներկայում մանկապարտեզի խմբում միայն վեց մարդ կա: Սաների ազատ ժամանցը, որոնց թվում կան իրավաբան, ծրագրավորող եւ գրող, ներառում Է տարբեր խաղեր, նկարչություն, ծեփակերտում: «Երեխաների» համար նախատեսված են մեռյալ ժամ եւ ետաճաշիկ: Բացի այդ, անցկացվում են ծնողական ժողովները, որոնց յուրաքանչյուր «երեխա» պետք Է կանչի երկու մեծահասակի:

Մանկապարտեզում ժամանակն անցկացնելու արժեքը տարբեր Է՝ կախված հաճախորդների ֆինանսական վճարունակությունից: Սաներն ամսական վճարում են 333-ից մինչեւ 999 դոլար:

Հաստատության հիմնադրի խոսքով՝ մանկապարտեզը մտահղացվել Է, որպեսզի մեծահասակները կարողանան «ոչ երկար ժամանակով ազատություն տալ իրենց ներսում ապրող երեխային»: Ենթադրվում Է, որ մանկապարտեզ հաճախելը նյույորքցիներին կօգնի ավելի թեթեւ նայել կյանքին, ավելի վստահ զգալ իրենց եւ պարզապես լավ անցկացնել ժամանակը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում