Խճանկար

Արգենտինայի ջունգլիներում հայտնաբերել են նացիստների ենթադրյալ ապաստանը

2 րոպեի ընթերցում

Արգենտինայի ջունգլիներում հայտնաբերել են նացիստների ենթադրյալ ապաստանը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայում՝ Պարագվայի հետ սահմանին, հնագետները հայտնաբերել են բունկերներ, որոնք կարող Էին նացիստական հանցագործների համար ապաստան ծառայել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ինչպես մարտի 22-ին գրել Է Clarin թերթը, կառույցները գտնվում են Միսիոնեսի նահանգի ազգային բնայգու տարածքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ըստ երեւույթին, Երկրորդ համաշխարհային պատերազմի կեսերին, Գերմանիայի ռազմաօդային ուժերն սկսել են կենսագործել դժվարամատչելի շրջաններում՝ անապատում, լեռներում կամ ջունգիներում, ինչպես այստեղ Է, նացիստական ղեկավարության համար ապաստաններ ստեղծելու գաղտնի պլանը»,- պատմել Է հնագետների խմբի ղեկավար Դանիել Շավելսոնը: Հետազոտողների խոսքով՝ կառույցը բաղկացած Է երեք մասից՝ բնակելի շենքից, պահեստից, իսկ վերջինից կարելի Էր կատարել հսկողություն: Բունկերների պատերի հաստությունը կազմում Է շուրջ երեք մետր:

Բացի դրանից, կառույցի շրջակայքում հնագետները գտել են գերմանական մետաղադրամներ՝ թվագրված 1938-ից մինչեւ 1941 թվականն ընկած ժամանակամիջոցով, եւ մոտավորապես նույն այդ ժամանակաշրջանում պատրաստված ճենապակի:

Գիտնականները ենթադրում են, որ նացիստներն այս բունկերները երբեք չեն օգտագործել նախանշված նպատակով, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք կարող Էին Արգենտինայի ցանկացած քաղաքում ապրել օրինական կարգավիճակում:

The Telegraph-ի տվյալներով՝ ընդամենը երկրում հաստատվել Է շուրջ հինգ հազար նացիստ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում