Դավթաշենի եկեղեցու մոտ «Վոլկսվագեն»-ը բախվել է էլեկտրական լարերի սյանը
1 րոպեի ընթերցում
![Դավթաշենի եկեղեցու մոտ «Վոլկսվագեն»-ը բախվել է էլեկտրական լարերի սյանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/798697.jpg)
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 23-ին` ժամը 03.35-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը, կա տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մեդեսի» ատամնաբուժական կենտրոնի մոտ «Վոլկսվագեն» մակնիշի PO 056 Y 77 RUS պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ա., ծնված 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ուղևոր Ա. Մ.-ն (ծնված 1988թ.) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: