Մշակույթ

Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

1 րոպեի ընթերցում

Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախումբը կոգեկոչի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում աշխարհի տարբեր երկրների հեղինակավոր բեմերում տեղի են ունենում Մեծ եղեռնի ոգեկոչման համերգներ և ոչ միայն հայկական կոլեկտիվների մասնակցությամբ։ Ապրիլի 18-ին Մոսկվայում՝ Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Պավել Կոգանի ղեկավարությամբ ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կհնչեն Շյոնբերգի, Մալերի ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում հանդես կգան նաև Վ. Ս. Պոպովի անվան երգչախմբային արվեստի ակադեմիայի երգչախումբը, Զանդրա Մակ-Մաստերը (կոնտրալտո, Մեծ Բրիտանիա)։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում