Խճանկար

Եվրամիության ամենաերջանիկ երկրները. մարտի 20-ը միջազգային երջանկության օրն է

1 րոպեի ընթերցում

Եվրամիության ամենաերջանիկ երկրները. մարտի 20-ը միջազգային երջանկության օրն է

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական «Եվրոստատ» վիճակագրական գործակալությունը կազմել է Եվրամիության ամենաերջանիկ երկրների ցանկը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Daily Mail –ը, վարկանիշային աղյուսակը կազմվել է միջազգային երջանկության օրվա առիթով, որը նշվում է մարտի 20-ին:

Ուսումնասիրության մասնակիցներին հարց է ուղղվել, թե որքան գոհ են այժմ իրենց կյանքից: Դժգոհության, այսինքն ամենավատ ցուցանիշը գնահատվել է 0, իսկ լիովին գոհը՝ 10:

Ցանկի առաջատարներ են դարձել Սկանդինավյան երկրները՝ երջանկության մակարդակը Դանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում կազմել է 8: Եվրոպական միջին ցուցանիշը կազմել է 7,1:

Այնուհետև Ավստրիայում և Նիդերլանդներում այդ ցուցանիշը կազմել է 7,8, Բելգիայում` 7,6 և Իռլանդիայում` 7,4: Մեծ Բրիտնիայում, Գերմանիայում և Լեհաստանում այն կազմել է 7,3: Ֆրանսիայում ցուցանիշը հասել է 7,0-ի, Իսպանիայում՝ 6,9-ի, իսկ Իտալիայում՝ 6,7-ի: Ցանկը եզրափակում են Պորտուգալիան և Հունաստանը՝ 6,2-ական և Բուլղարիան` 4,8 ցուցանիշով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում