ՌԴ Պետդումայի անդամները ծաղկեպսակներ կդնեն Գյումրիում զոհվածների շիրիմին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի հարցերի հանձնաժողովի պատվիրակությունը մտադիր Է այցելել Գյումրի եւ ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների սպանված ընտանիքի շիրիմին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մարտի 20-ին լրագրողներին հայտնել Է կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:

Նրա խոսքով՝ կոմիտեի անդամները պլանավորում են մարտի 28-ին համատեղ նիստ անցկացնել Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ: Օրակարգում կլինեն եվրասիական ինտեգրացման, միգրացիայի խնդիրները, ինչպես նաեւ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված հարցերի քննարկումը:

Մարտի 29-ին Պետդումայի հանձնաժողովի պատվիրակությունը, ինչպես ենթադրվում Է, կայցելի Գյումրի: «Ինչ վերաբերում Է Գյումրիի ողբերգությանը, ապա այն առանցքային խնդիր չդարձավ եւ պառակտման չհանգեցրեց պաշտոնական Երեւանի հետ, ինչպես կանխագուշակում Էին մեր քաղաքական ընդդիմախոսները: Այժմ հետաքննություն Է ընթանում: Մենք մտադիր ենք ծաղկեպսակներ դնել Ավետիսյանների ընտանիքի շիրիմին»,- ասել Է ռուս պատգամավորը:

Նա հավելել Է, որ նախատեսվում Է անցկացնել նաեւ հայ ընտանիքի սպանության հետաքննության ընթացքին հետեւող համատեղ հանձնաժողովի նիստը: «Մեր կողմից այն գլխավորել Է Օլեգ Լեբեդեւը (հանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալը «Եդինայա Ռոսիայից»)»,- նշել Է Սլուցկին:

Հայերեն English Русский

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ