Խճանկար

Լուսինը մարտի 20-ին Արեգակի լրիվ խավարում «կնվիրի» Երկրի բնակիչներին

1 րոպեի ընթերցում

Լուսինը մարտի 20-ին Արեգակի լրիվ խավարում «կնվիրի» Երկրի բնակիչներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2015 թվականի ամենասպասված աստղագիտական իրադարձություններից մեկը՝ Արեգակի լրիվ խավարումը, որի ընթացքում Լուսինը կփակի մեր լուսատուն, տեղի կունենա մարտի 20-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նրանց համար, ովքեր չեն կարողանա անձամբ տեսնել այս հետաքրքրական երեւույթը, հեռարձակում կկազմակերպվի Համացանցում:

Խավարումը կսկսվի Հյուսիսային Ատլանտիկայում, այնուհետեւ, անցնելով Ֆարերյան կղզիներով եւ Նորվեգական ծովով, Լուսնի ստվերը կհասնի Շպիցբերգենի արշիպելագ, իսկ հետո հյուսիս՝ դեպի Հյուսիսային բեւեռ: Առավելագույն խավարման կետը կլինի Նորվեգական ծովում՝ Իսլանդիայից արեւելք ընկած շրջանում: Այնտեղ խավարման ամենամեծ տեւողությունը կհասնի 2 րոպե 47 վայրկյանի:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, խավարման մասնական փուլեր տեսանելի կլինեն Եվրոպայում եւ Ռուսաստանի մի մասում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում