Խճանկար

Քեմբրիջի դքսուհու երկրորդ երեխան լույս աշխարհ կգա մինչև ապրիլի վերջը

1 րոպեի ընթերցում

Քեմբրիջի դքսուհու երկրորդ երեխան լույս աշխարհ կգա մինչև ապրիլի վերջը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը տեղեկացրել է ծննդաբերության ժամանակահատվածի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական աղբյուրները, նրա խոսքով արքայազն Ուիլյամի և իր երկրորդ երեխան լույս աշխարհ կգա ապրիլի կեսերից մինչև վերջ ընկած ժամանակահատվածում:

33-ամյա դքսուհին երեխայի ծնվելու մասին հայտարարել է Լոնդոնում Բրուկհիլ մանկական կենտրոն կատարած այցի ժամանակ: Նրան այդ մասին հարցրել է կենտրոնի աշխատակիցներից Քրիստի Օսբորնը:

Մանկական կենտրոն այցելելու համար դքսուհին ընտրել է 35 ֆունտ ստերլինգ արժողությամբ Asos ֆիրմայի զգեստ: Նա Asos-ի հագուստով ներկայանում է ոչ առաջին անգամ: 2013թ. առաջին հղիության ժամանակ Քեյթ Միդլթոնը կրկին Asos-ի զգեստներից է կրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում