Խճանկար

Հավայան կղզիների ափի մոտ վագրաշնաձուկը հարձակվել Է քանզասցի զբոսաշրջիկի վրա

1 րոպեի ընթերցում

Հավայան կղզիների ափի մոտ վագրաշնաձուկը հարձակվել Է քանզասցի զբոսաշրջիկի վրա

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քանզասցի զբոսաշրջիկը, որը դայվինգով Էր զբաղվում Հավայան կղզիների ափի մոտ, տուժել Է վագրաշնաձկան հարձակումից, կղզու լողափերը ժամանակավորապես փակվել են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հարձակումը տեղի Է ունեցել մարտի 18-ին ափից մոտավորապես 20 մետր հեռավորության վրա: Այդ պահին ջրում եղել են բազմաթիվ այլ սուզորդներ: Հարձակման հետեւանքով տղամարդը վերքեր Է ստացել նախաբազկի եւ ազդրի շրջանում:

«Մենք ջրում շարժում նկատեցինք եւ անմիջապես արձագանքեցինք: Սկզբում չգիտեինք, թե ինչ Է տեղի ունեցել: Իսկ այնուհետեւ տեսանք, թե ինչպես են նրան դուրս բերում ականատեսները»,- պատմել Է փրկարար Փոլ Թաքերը:

Տղամարդուն կայուն վիճակում ուղարկել են հիվանդանոց, հաղորդել Է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Տեղական իշխանությունների տվյալներով՝ սուզորդի վրա հարձակվել Է երեքից մինչեւ երեքուկես մետր երկարությամբ վագրաշնաձուկ: Միջադեպի պատճառով իշխանությունները հանգստացողների համար ժամանակավորապես փակել են լողափերն Ուեյալեյայից մինչեւ Մաունա Կեա: Դրանք պլանավորում են վերաբացել մարտի 19-ի կեսօրից ոչ շուտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում