Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի նկարահանումների համար փակելու են Մեխիկոյի պատմական շրջանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի պատմական հատվածը փակելու են բրիտանացի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող «007. Սպեկտր» նոր ֆիլմի նկարահանումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 18-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ Մեխիկոյի բնակիչներին հարկ կլինի ժամանակավոր անհարմարություններին համակերպվել գրեթե երկու շաբաթ: Առաջին փողոցները կսկսեն փակել արդեն այս շաբաթ, իսկ քաղաքում երթեւեկության սովորական ռեժիմը պետք Է վերականգնվի ապրիլի 1-ին: Այն վայրերը, որտեղ տեղի են ունենալու «բոնդապատումի» հերթական Էպիզոդի նկարահանումները, վերաբերում են քաղաքի պատմական հատվածին, որտեղ առանձին շենքեր թվագրված են 17-րդ դարով:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են հոլիվուդյան լրատվամիջոցները, «բոնդապատումի» 24-րդ ֆիլմը, որի նկարահանումներն այժմ ընթացքի մեջ են, սկսվում Է գործողություններով, որոնք տեղի են ունենում Մեքսիկայում: Ընդսմին գաղտնի գործակալի մասին կինոնկարն ստեղծողները Մեքսիկայի իշխանություններից 20 մլն դոլար ընդհանուր գումարի հարկային եւ այլ արտոնությունների երաշխիք են ստացել ֆիլմում «Մեքսիկայի դրական կերպարը» պատկերելու համար: Մեքսիկական կողմի պահանջների թվում եղել են սցենարով պլանավորված Մեխիկոյի քաղաքապետի սպանության փոխարինումը «միջազգային անձով», ինչպես նաեւ այն բանից հրաժարվելը, որ «գլխավոր չարագործը» լինի մեքսիկացի: Դրա համար, մամուլի վարկածով, կինոնկարն ստեղծողներն ստացել են 14 մլն դոլար: Եվս 6 մլն դոլար Է խոստացվել Մեխիկոյի համայնապատկերի «տպավորիչ եւ ժամանակի առումով տեւական» նկարահանման համար: Ի լրումն՝ պահանջ Է առաջադրվել ֆիլմում մեքսիկացի դերասանուհուն դեր տրամադրելու վերաբերյալ:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի նկարահանումները տեղի են ունենում Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Մարոկոյում, Մեքսիկայում եւ Ավստրիայում: Կինոնկարի ռեժիսորը Սեմ Մենդեսն Է, բուն գործակալի դերը կխաղա հանդիսատեսի կողմից սիրված Դենիել Քրեյգը, իսկ չարագործինը՝ ավստրիացի Քրիստոֆ Վալցը: «007. Սպեկտր» ֆիլմի միջազգային պրեմիերան նշանակված Է 2015 թվականի հոկտեմբերի 23-ին: Սպասվում Է, որ Ռուսաստանում կինոնկարն Էկրան կբարձրանա նոյեմբերի 6-ին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում