Խճանկար

Քեյթ Միդլթոնը ծաղիկներ է նվիրել զինվորականներին

1 րոպեի ընթերցում

Քեյթ Միդլթոնը ծաղիկներ է նվիրել զինվորականներին

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհին՝ Քեյթ Միդլթոնը, իռլանդացի գվարդիականներին երեքնուկներ է նվիրել սուրբ Պատրիկի օրվա առիթով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Օլդերշոտ քաղաքում: Հղի դքսուհին և նրա ամուսինը՝ արքայազն Ուիլյամը, հանդիսության պատվավոր հյուրերն էին:

Քեյթ Միդլթոնը ծաղիկներ նվիրել է ոչ միայն սպաներին և գվարդիականներին, այլև գնդի թալիսմանին՝ երեքամյա իռլանդական գելխեղդ Դոնալդին:

Տոնական շքերթին ընդհանուր առմամբ մասնակցել են շուրջ 200 զինվորական, այդ թվում՝ վետերաններ և կուրսանտներ:

Հայտնիէ, որ Էդվարդ 7-րդի կինը՝ թագուհի Ալեքսանդրան, բրիտանական թագավորական ընտանիքի առաջին բարձրաստիճան ներկայցուցիչն էր, ով 1901թ. ծաղիկներ է նվիրել զինվորականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում