Թուրքիայից չեղան ազդակներ տնտեսական ոլորտում համագործակցության համար. Կարեն Ճշմարիտյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ –թուրքական տնտեսական համագործակցության ձևավորումը, թերևս, ավելի իրատեսական կլիներ, բայց Թուրքիայից ազդակներ այդպես էլ չեղան անգամ այն ժամանակ, երբ ՀՀ-ն ԵՄ հետ բանակցություններ էր վարում: Սա ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի պատասխանն էր «Արարատի ստորոտին» միջազգային մեդիաֆորումի ժամանակ Անկարայից ժամանած թուրք լրագրողի բարձրացրած հարցին, թե որքանո՞վ է հնարավոր, որ թուրք ներդրողները ներդրումներ կատարեն Հայաստանում` առանց դիվանագիտական կապերի հաստատման:

«Թուրքիայից չեղան ազդակներ ոչ միայն այդ համագործակցության իմաստով, այլև որ իրենք պատրաստ են փոխելու իրենց մոտեցումները, նաև հռետորական խոսքը: Չկար ոչ մի ազդակ, որ պատրաստ են սահմանը բացել: Այո, Հայաստանում թուրքական ապրանք վաճառվում է, բայց Թուրքիայում հնարավոր չէ տեսնել հայկական ապրանքներ: Այնպես որ, նույն հարցը կարող է և ինքը հնչեցնել ` պատրա՞ստ է Թուրքիան համագործակցել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ ասաց Ճշմարիտյանը` հավելելով, որ Թուրքիան այն երկիրն է, որ չի ճանաչում Հայաստանը որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ: Եվ թերևս պետք է սկսել հենց դրանից:

Մարտի 18-20-ը Երևանում անց է կացվում «Արարատի ստորոտին» 5-րդ միջազային եռօրյա մեդիախորհրդաժողովը: Խորհրդաժողովի ուշադրության կենտրոնում է լինելու մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանի և կայսրության այլ տարածքներում իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Խորհրդաժողովն անցնում է «Հիշում եմ և պահանջում» խորագրի ներքո: Թեմատիկ ուղղություններն այն չորս սկզբունքներն են՝ Հիշողություն, Երախտագիտություն, Միջազգային պայքար ցեղասպանությունների ճանաչման համար, Վերածնունդ, որոնց տրամաբանության ներքո անց են կացվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումները:

Խորհրդաժողովը մեկ հարկի տակ է հավաքել տարբեր երկրների միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների, գիտնականների, հասարակական և քաղաքական գործիչների: Այն կհանդիսանա Հայոց ցեղասպանության պատմության, ճանաչման, պետությունների պատասխանատվության ու ապագա ոճիրների կանխարգելման, Ցեղասպանության եղելության հերքման, մշակութային արժեքների ոչնչացման, այլ հիմնախնդիրների քննարկման հարթակ:

Հայերեն English

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում

Վերացվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

COP17. Հայաստանի տաղավարում ներկայացված է բնության և հայ մարդու դարավոր կապը