Microsoft-ը հրաժարվում Է Internet Explorer բրաուզերից եւ նոր ծառայություն Է մշակում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft կորպորացիան որոշել Է հրաժեշտ տալ իր հռչակավոր բրենդին՝ Internet Explorer բրաուզերին: Այն կփոխարինվի նոր բրաուզերով, որը կմտնի կորպորացիայի Windows 10 գործառնական համակարգի լրակազմի մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցներին: «Բրենդից հրաժարվելու մասին պաշտոնական հայտարարությունն Ատլանտայում Microsoft-ի ամենամյա խորհրդաժողովում արել Է վերջինիս շուկայավարման բաժնի ղեկավար Քրիս Քապոսելան»,- հաղորդել Է US Today թերթը:

«Մենք այժմ աշխատում ենք նոր բրենդի եւ Windows 10-ի համար մեր նոր բրաուզերի վրա,- մեջբերում Է հրատարակությունը Քապոսելայի խոսքը:- Մենք կշարունակենք սպասարկյալների համար պահպանել Explorer-ը, բայց կունենանք նաեւ նոր բրաուզեր Project Spartan կոդային անվանումով: Մենք դեռ պետք Է դրա համար անվանում ընտրենք»:

Մասնագետների խոսքով՝ Microsoft-ի նոր բրաուզերը կհիշեցնի Google ընկերության՝ Համացանցի օգտատերերի շրջանում բացառիկ ժողովրդականություն վայելող Chrome բրաուզերը: Նրանք նաեւ նշում են, որ Microsoft-ի նոր բրաուզերի աշխատանքի արագությունն զգալիորեն մեծացված Է Internet Explorer-ի համեմատությամբ: Միաժամանակ հայտարարվել Է, որ Windows 10 նորագույն գործառնական համակարգը կգործարկվի ամռանը 190 երկրներում աշխարհի 111 լեզուներով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում