Խճանկար

Գիտնականները կապ են գտել կրծքով կերակրման եւ IQ մակարդակի միջեւ

1 րոպեի ընթերցում

Գիտնականները կապ են գտել կրծքով կերակրման եւ IQ մակարդակի միջեւ

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն երեխաները, որոնց մանուկ հասակում մինչեւ մեկ տարեկանը կերակրել են կրծքի կաթով, մեծանում են ավելի ինտելեկտուալ, կրթված եւ ֆինանսապես հաջողակ, քան նրանք, ում ավելի քիչ են կերակրել կրծքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին ասված Է հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակված են The Lancet Global Health բժշկական հանդեսում:

Այն երեխաները, որոնց ավելի երկար ժամանակ են կրծքով կերակրել, հասուն տարիքում ինտելեկտի չորս կետով ավելի բարձր գործակից են ցուցաբերել:

Հետազոտությունը կատարվել Է Բրազիլիայում մի քանի տասնյակ տարի: Հեղինակները ենթադրում են, որ կրծքի կաթը պարունակում Է ճարպաթթուներ, որոնք անհրաժեշտ են ավելի արագ մտավոր զարգացման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում