Խճանկար

«Շերլոք»-ի չորրորդ եթերաշրջանում Հոլմսը կբացահայտի վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած սպանությունը

1 րոպեի ընթերցում

«Շերլոք»-ի չորրորդ եթերաշրջանում Հոլմսը կբացահայտի վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շերլոքի չորրորդ եթերաշրջանում Հոլմսը կբացահայտի վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած սպանությունը: Ինչես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունն այն մասին, որ «Շերլոք»-ի հերոսները կհայտնվեն ХIХ դրավերջում, մամուլում տարածվել էր այն բանից հետո, երբ հրապարակվել էին Կամբերբետչի լուսանկարները` վիկտորիանյան ժամանակաշրջանի հագուստով:

Բենեդիկտ Կամբերբետչի մարմնավորմամբ ժամանակակից դետեկտիվ Շերլոք Հոլմսի արկածների անսպասելի ընթացքի մասին պատմող ֆիլմի հեղինակներից Սթիվեն Մոֆատն ասել է, որ հայտնի սերիալի չորրորդ եթերաշրջանը սկսվում է վիկտորիանյան Լոնդոնում տեղի ունեցած հանցագործության բացահայտումից:

Վիկտորիանյան կամ «ոսկե» շրջանը Անգլիայի պատմության այն ժամանակահատվածն է, երբ երկիրը կառավարում էր Վիկտորիա թագուհին (1837-1901թթ.), եւ այն համարվում է թագավորության ամենածաղկուն փուլերից մեկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում