Խճանկար

Դուբայում հայտնվել Է առաջին տուրիստական տրամվայը

2 րոպեի ընթերցում

Դուբայում հայտնվել Է առաջին տուրիստական տրամվայը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ զբոսաշրջիկների համար ստեղծված տրամվայը՝ The Dubai Trolley-ը, որն իր տեսակի մեջ առաջինը կդառնա ողջ տարածաշրջանում, մարտի 17-ին Դուբայում սկսել Է աշխատել թեստային ռեժիմով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր տրամվայը երթեւեկելու Է բացառապես Downtown Dubai շրջանում եւ զբոսաշրջիկներին, ինչպես նաեւ շրջանի բնակիչներին թույլ կտա հասնել, օրինակ, մինչեւ աշխարհում ամենաբարձր շինություն՝ Բուրջ Խալիֆա աշտարակ, աշխարհում ամենամեծ առեւտրի կենտրոն՝ Dubai Mall, մի քանի հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր եւ The Dubai Fountain պարող շատրվաններ:

Տրամվայը կկարողանա փոխադրել74 ուղեւորների, նրա դիզայնը կատարված Է «հին» ոճով, վագոններում եւ կանգառներում ամառվա ամիսներին նախատեսված Է օդափոխում: Տարվա ավելի զով շրջանում տրամավայը կերթեւեկի առանց տանիքի:

The Dubai Trolley համակարգի մշակմամբ զբաղվող Emaar դեւելոպերական ընկերության ներկայացուցիչ Ահմադ ալ Մատրուշիի խոսքով, հասարակական տրանսպորտի այդ տեսակը 1880-ական թվականներին արեւմտյան երկրներում երեւան Է եկել որպես ժամանակակից տրանսպորտի նոր կոնցեպտ, բայց այժմ լայնորեն օգտագործվում Է զբոսաշրջության բնագավառում:

«The Dubai Trolley տրամվայը կդառնա տրանսպորտի ինովացիոն տեսակ, որը նաեւ համապատասխանում Է զբոսաշրջիկների եւ Դուբայի բնակիչների պահանջմունքներին»,-ասել Է նա:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, նոր տեսակի տրանսպորտի առավելագույն արագությունը կազմում Է ժամում 80 կիլոմետր, սակայն այն կերթեւեկի ժամում 16 կիլոմետրից ոչ ավելի արագությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում