Խճանկար

Եկեղեցու 17-ամյա կատվին մեղադրել են շների վրա հարձակվելու մեջ

2 րոպեի ընթերցում

Եկեղեցու 17-ամյա կատվին մեղադրել են շների վրա հարձակվելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուի անունով 17-ամյա կատվին, որն ապրում Է Անգլիայի Ուելս քաղաքի (Սոմերսեթի կոմսության Մենդիփի օկրուգի վարչական կենտրոն) մայր տաճարում, մեղադրել են շների վրա հարձակվելու մեջ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Guardian-ը: Սփրինգեր-սպանիելի տիրուհի Մենդի Սթոուն Աութենը պատմել Է, որ շուկայի հրապարակում՝ եկեղեցու շենքից ոչ հեռու,շիկամազ կատուն հարձակվել Է իր շան վրա:

Կինը նշել Է, որ ինքն իր շան հետ ստիպված Է եղել փախչել կատվից: Ի վերջո նրանք ընկել են առուն եւ կեղտոտվել: «Այդ վտանգավոր կիսավայրենի կատուն հարձակվեց իմ Միլիի վրա, ինչպես վայրի առյուծը ջունգլիներում»,- հայտարարել Է Սթոուն Աութենը: Կինը ճշտել Է, որ միջադեպի հետեւանքով պլոկել Է արմունկի եւ ծնկի մաշկը, վնասել դաստակը:

Սփրինգեր-սպանիելի տիրուհին նշել Է, որ տաճարի շրջանում շիկամազ կատվի հետ տեղի ունեցած նման միջադեպերի մասին իրեն պատմել են նաեւ այլ քաղաքացիներ:

Լուին սկսել Է մայր տաճարում բնակվել շուրջ 10 տարի առաջ: Նրան եկեղեցի են տարել մկների դեմ պայքարելու համար: Մի քանի տարում նա այնքան ճանաչված Է դարձել, որ հայտնվել Է «Եկեղեցու կատու Լուին» գրքի Էջերում, բացի դրանից, տաճարին կից կրպակում սկսել են վաճառել ժամացույցներ, մագնիսներ եւ այլ ապրանքներ՝ կենդանու նկարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում