ԱՄՆ-ում պարողների եւ հոգեբանների նահանգներ են գտել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պյուի հիմնադրամի գիտնականները վերցրել են ԱՄՆ-ի աշխատանքի նախարարության վիճակագրությունը եւ որոշել յուրաքանչյուր նահանգի համար առավել բնորոշ մասնագիտությունը: Այսպես, պարզվել Է, որ Հավայիները պարողների նահանգ Է, իսկ Վաշինգտոնը (Կուլումբիայի օկրուգ)՝ քաղաքագետների տարածաշրջան. այս մասնագիտության տեր մարդիկ այնտեղ 120 անգամ ավելի շատ են համազգային նորմայից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հետազոտության մասին հաղորդել Է The Washington Post-ը:

Աշխատանքի մեթոդիկան եղել Է շատ պարզ. գիտնականները համեմատել են աշխատանքի նախարարության ցուցակից յուրաքանչյուր նահանգում աշխատողների ակնկալվող քանակությունը (ելնելով երկրի բնակչության մեջ դրա բաժնից) եւ բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչների քանակը:

Ամփոփիչ պատկերը առատ Է եղել ուշագրավ տեղեկատվությամբ: Օրինակ՝ պարզվել Է կախվածությունն Էներգետիկական հատվածից. Տեխասում 7 անգամ ավելի շատ են նավթագործ-ինժեներները, Լուիզիանայում՝ 20 անգամ շատ են հորատողները: Համանման կերպով փայտասղոցարաններով առատ Օրեգոնում 40 անգամ շատ են եղել անտառահատները, իսկ Նեւադայում (եւ դրա մայրաքաղաք Լաս Վեգասում)՝ 32անգամ շատ՝ խաղատների աշխատողները: Զինվորական եւ գիտահետազոտական հիմնարկությունները Նյու Մեքսիկոյին են նվիրել 12 անգամ շատ ֆիզիկոսներ, քան միջին հաշվով երկրում, իսկ Boeing-ի գործարաններն ինքնաթիռներ հավաքողներին դարձրել են Վաշինգտոնի նահանգի դեմքը:

Սակայն հանդիպել են նաեւ անբացատրելի երեւույթներ. օրինակ՝ Միսուրիում 4 անգամ ավելի շատ են եղել հոգեբուժական հիվանդանոցների աշխատողները, Նյու Ջերսիում՝ 5 անգամ ավելի ընտանեկան հոգեբույժները (4170 մարդ), Փենսիլվանիան դարձել Է սոցիոլոգիական հարցումներ կազմակերպողների նահանգ (4 անգամ ավելի երկրի միջին ցուցանիշից):

Բնավ միշտ չԷ անոմալ մեծ կուտակումը նշանակում իրական մեծ թվեր. նույն այդ նավթագործների թիվը Տեխասում ընդամենը 20 հազար Է: Սակայն կան նահանգներ, որտեղ բարձր ցուցանիշները համընկնում են, այսպես, Նյու Յորքում աշխատում Է 7180 հագուստի դիզայներ (6,3 անգամ ավելի միջինից), իսկ երկրի մայրաքաղաքում՝ 3400 քաղաքագետներ (միջինից 120 անգամ ավելի):

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում