ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական BEAUTY LUXURY ընկերությունն ստեղծել է աշխարհում ամենամեծ ջակուզին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, այն այնքան երկար է, որ կարելի է համարել լողավազան: Լյուքս ջակուզիի երկարությունը 12 մետր է, որտեղ միաժամանակ կարող են տեղավորվել 8 մարդ: Այն բաժանված է 2 մասի. մեկում արհեստական հոսանք է ստեղծվում, որպեսզի հանգստացողները կարողանան դրան հակառակ լողալ։ Լողալն օգնում է ժամում այրել մինչև 400 կալորիա: Միաժամանակ ջակուզիում հոսանքին հակառակ կարող են լողալ 2 մարդ: Իսկ երկրորդ բաժնում սովորական հոսանք է տաք ջրով, որտեղ կարող են տեղավորվել 6 մարդ:
Ջակուզիի գինը 68 հազար 500 եվրո է: