Իտալական քաղաքի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման նախագիծ կա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Մանտովայի քաղաքային խորհուրդը կքննարկի Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հարցը: Այն քաղաքային խորհրդի քվեարկությանը կդրվի լիագումար նիստում, որի օրակարգ հարցը մտցրել է խորհրդի անդամ Ֆաուստո Բանզին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Gazzetta di Mantova կայքը. «Քաղաքային խորհուրդը արտահայտել է իր լիակատար համերաշխությունը հայ ժողովրդին «Մեծ Եղեռնի» 100-րդ տարելիցի նախօրեին` հիմք ընդունելով Բանզիի առաջարկած փաստաթուղթը»:
Ապրիլի 24-ին կհիշատակվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: «Ես ընդունեցի Հռոմի հայկական համայնքի կոչը` ուղղված տեղական իշխանություններին` միանալու համերաշխության շարժմանը` ի հիշատակ ողբերգության, որ տեղի է ունեցել 1915-ին, որը երկար տարիներ ժխտվել է և չի ճանաչվել»,-ասել է Բանզին: