Apple-ը պատրաստվում Է գործարկել սեփական հեռուստատեսային առցանց-ծառայությունը. The Financial Times

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Apple կորպորացիան պլանավորում Է սեփական հեռուստատեսային առցանց-ծառայությունը գործարկել 2015 թվականի աշնանը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Financial Times-ին: Ներկաոում ընկերությունը բանակցություններ Է վարում Fox եւ ABC հեռուստատեսային ցանցերի հետ սթրիմինգ-ծառայության գործարկման համար, ուր սպառողները մուտք գործելու հնարավորություն կարող են ստանալ բաժանորդային վճարի դիմաց, նշում են հրատարակության աղբյուրները: фото

Պլանավորվում Է, որ Apple-ի հեռուստատեսային ծառայությունը հնարավորություն կընձեռի շուրջ 25 ալիք դիտել այնպիսի սարքերի տերերին, ինչպիսիք են iPhone-ը, iPad-ը, Apple TV հեռուստատեսային կցուրդները, հավելել Է The Wall Street Journal-ը: Հրատարակության տվյալներով՝ ծառայությունը կներկայացվի հունիսին, իսկ դրա գործարկումը կկայանա այս տարվա սեպտեմբերին: Ըստ WSJ-ի հարցման՝ մեդիա շուկայի մասնակիցները ենթադրում են, որ ծառայության դիմաց բաժանորդային վճարը կարող Է կազմել ամսական 30 – 40 դոլար:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ներկայում լայնԷկրան հեռուստացույցների եւ պլազմային պանելների համար Apple TV-ի թվային մուլտիմեդիական կցուրդը մուտք Է տրամադրում այնպիսի ալիքներ, ինչպիսիք են Netflix-ը, YouTube-ը, CNBC-ղը եւ Sky News-ը:

Ավելի վաղ Apple-ը համաձայնագիր Է կնքել HBO-ի հետ, որպեսզի սպառողը Apple TV-ի միջոցով հնարավորություն ունենա օգտվելու ամերիկյան կաբելային հեռուստաալիքի ստրիմինգային ծառայությունից: Կորպորացիան նաեւ կցուրդների արժեքը 99 դոլարից իջեցրել Է մինչեւ 69 դոլար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում