Disney կինոընկերությունը հայտարարել Է «Գեղեցկուհին եւ հրեշը» ֆիլմի թողարկման ամսաթիվը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Disney կինոընկերությունը հայտարարել Է «Գեղեցկուհին եւ հրեշը» դասական հեքիաթի մոտիվներով նկարահանված խաղարկային ֆիլմի թողարկման ամսաթիվը: Պրեմիերան նշանակված Է 2017 թվականի մարտի 17-ին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոնկարի գլխավոր դերում կխաղա Էմմա Ուոթսոնը («Հարի Փոթեր»): Դեն Սթիվենսը, որը հայտնի Է «Դաունթոնի աբբայությունը» սերիալից, խաղալու Է Հրեշի դերը: Որսորդ Հասթոնի կերպարը Էկրանի վրա կմարմնավորի Լուք Էվանսը («Հոբբիթ» եռերգություն):

Ֆիլմի ռեժիսոր Է նշանակված Բիլ Քոնդոնը («Աստվածները եւ հրեշները», «Մթնշաղ: Սագա: Արեւածագ», «Հինգերորդ իշխանություն»), իսկ սցենարը կգրի Սթիվեն Չբոսքին, որն Ուոթսոնի հետ աշխատել Է «Լավ Է սուսիկ-փուսիկ լինելը» կինոնկարում:

«Գեղեցկուհին եւ հրեշը» հեքիաթի վերանկարահանման մասին Disney կինոընկերությունը հայտարարել Էր 2013 թվականին: Ի տարբերություն դիսնեյյան նախորդ տարբերակի՝ 1991 թվականի մուլտֆիլմի, նոր ժապավենը live-action ձեւաչափով նկարահանվելու Է դերասանների մասնակցությամբ, այնպես, ինչպես «Մոխրոտ»-ի նորացված տարբերակը, որը Ռուսաստանի Էկրաններ Է բարձրացել 2015 թվականի մարտի 6-ին:

Եվրոպական դասական հեքիաթի մոտիվներով նկարահանված «Գեղեցկուհին եւ հրեշը» մուլտֆիլմը դարձավ առաջին անիմացիոն ժապավենը, որը 1992 թվականին «Օսկար»-ի ներկայացվեց «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ի վերջո կինոնկարը զիջեց «Գառների լռությանը», բայց այն Ամերիկյան կինոակադեմիայի պարգեւներ ստացավ սաունդթրեքի եւ երգի համար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում