ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IKEA-ն խափանել Է Նիդեռլանդների մի քանի տասնյակ հազար բնակիչների պլանները՝ նրանց արգելելով պահմտոցիի խաղեր կազմակերպել ցանցի խանութներում: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Bloomberg-ին, այս որոշումը կայացվել Է անվտանգության նկատառումներով:
«Նման ակցիաները դժվար Է վերահսկել: Մենք պետք Է վստահ լինենք, որ մեր խանութներում մարդիկ անվտանգության մեջ են, իսկ դա բավականին բարդ կլինի, եթե չիմանանք, թե հատկապես որտեղ են նրանք գտնվում»,- պարզաբանել Է Ikea Group-ի մամուլի քարտուղար Մարտինա Սմեդբերգը:
IKEA խանութներում պահմտոցիի զանգվածային խաղերին պատրաստվում Էր մասնակցելու շուրջ 63 հազար մյարդ: Նրանց մեծ մասը՝ 32 հազար հոլանդացիներ, ընտրել Էր Էյնդհովենի գերշուկան, 19 հազարն՝ Ամստերդամի, եւս 12 հազարն՝ Ուտրեխտի գերշուկաները:
Ինչպես նշվում Է, հոլանդացիները ցանկանում Էին հետեւել բելգիացիների օրինակին, որոնք անցյալ տարվա ամռանը պատմտոցի Էին կազմակերպել IKEA-ում: Այն ժամանակ ցանցի ներկայացուցիչները տվել Էին դրա պաշտոնական թույլտվություն: Ակցիային մասնակցել Էր շուրջ 500 մարդ: Նրանք թաքնվել Էին սառնարաններում, փափուկ խաղալիքների տակ, գործի Էին դրվել նաեւ ֆիրմային պայուսակները: Ոմանք նույնիսկ մտել Էին մահճակալների տակ գտնվող արկղերը: