«Ցեղասպանության որբերը» վավերագրական ֆիլմը կցուցադրվի ամերիկյան Ռեյսին քաղաքում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ցեղասպանության որբերը» փաստավավերագրական ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ԱՄՆ Ռեյսին քաղաքում: Կինոռեժիսոր Բեյրդ Մարոնյանի հեղինակած ֆիլմը կցուցադրվի «Գոլդեն Ռոնդել» թատրոնում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The journal times կայքը, «Ցեղասպանության որբերը» ֆիլմը պատմում է Եղեռնի տարիներին որբացած 130 հազար հայ մանուկների մասին:

Ֆիլմի հեղինակ «Էմմի» մրցանակակիր Բեյրդ Մարոնյանը ցուցադրել է ամերիկյան մի մանկատուն, որտեղ ապրել են Ցեղասպանությունից փրկված 1000 հայ որբեր, որոնց Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում բռնի կերպով փորձել են դավանափոխել: 90 րոպե տևողությամբ ֆիլմում ներկայացվում են արխիվային կադրեր և որբերի հուշերը, որոնք դեռ երբեք չեն ցուցադրվել:

Ռեժիսոր Մարոնյանի խոսքով` ֆիլմը հայկական պատմություն է, և միևնույն ժամանակ` ամերիկյան պատմություն: «Ամերիկացիներն առաջիներն էին, ովքեր շատ ջանք և միջոցներ ներդրեցին, որպեսզի համոզվեն, որ առնվազն 132 հազար որբ երեխա են փրկվել»,- ասել է նա:

Ռեյսին քաղաքի Երկու հայկական եկեղեցիների` Սուրբ Հակոբի և Սուրբ Մեսրոպի շատ ներկայացուցիչներ հենց այդ որբերի զավակներն են: Նրանցից ոմանք գիտեն միայն հատվածական պատմություններ, քանի որ ծնողնեը չեն ցանկացել խոսել Ցեղասպանության կոտորածների մասին:

Թերթը հիշեցնում է, որ Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ավելի քան 1.5 մլն հայեր են ոչնչացել 1915-1923 թթ. ընթացքում: «Հայ բնակչությունը ոչնչացվել է իր հայրենիքում, որտեղ ապրում էր արդեն 3000 տարի, իսկ Թուրքական կառավարությունը մինչ օրս չի խոստովանում կատարվածը»,- գրում է The journal times-ը:

Ֆիլմի ցուցադրությունը մեկն է այն միջոցառումներից, որ իրականացվելու է քաղաքում Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Հայկական եկեղեցիների անդամները պատրաստում են նաև անցկացնել այլ միջոցառումներ, համերգներ և ծրագրեր: «Այս ամենը ոչ միայն նրա համար է, որ հիշենք և ոգեկոչենք Ցեղասպանության զոհերին, այլ նաև կանխենք հետագայում նման վայրագությունների կրկնությունը»,- ասել է Սուրբ Մեսրոպ եկեղեցու քահանա Տեր Եփրեմ Քելեջյանը:

Վավերագրական ֆիլմի սցենարը գրել են Բեյրդ Մարոնյանը եւ Ջեքի Աբրահամյանը: Ֆիլմն արտադրել է Armenoid Productions Inc.-ը: Խումբը նաեւ նույն անվանմամբ 120-էջանոց գիրք է հրատարկել:

Հայերեն English

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա