Խճանկար

BlackBerry-ն նոր «գերանվտանգ» պլանշետ Է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

BlackBerry-ն նոր «գերանվտանգ» պլանշետ Է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի BlackBerry ընկերությունը ներկայացրել Է նոր «գերանվտանգ» պլանշետ՝ SecuTablet-ը, որը մշակվել Է Կորեայի Samsung Electronics-ի եւ ԱՄՆ-ի International Business Machines (IBM)-ի հետ համատեղ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին:

SecuTablet-ը հիշեցնում Է Samsung-ի Galaxy Tab 10.5 С-ն: Այն ներառում Է այն ծածկագրման տեխնոլոգիան, որն արդեն օգտագործում են Գերմանիայի եւ Կանադայի կառավարությունները, մասնավորապես, գաղտնալսման դեմ պայքարելու համար: IBM-ի տեխնոլոգիան թույլ Է տալիս բաժանել աշխատանքային եւ անձնական հավելվածները: Այսպիսով ընկերությունը մտադիր Է ընդլայնել սպառողների թիվը գործարար եւ կառավարական ոլորտներում:

«Ցանկացած օգտատեր, որը ծանոթ Է Andtoid-ի բազայով պլանշետին, ոչ մի խնդիր չի ունենա»,- մեջբերում Է հրատարակությունը ընկերության գործադիր տնօրեն Հանս Քրիստոֆ Քվելլեի հայտարարությունը, որն արվել Է CeBIT տոնավաճառի կողասրահներում:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, SecuTablet սարքը վաճառասեղաններին կհայտնվի այս ամռանը, դրա արժեքը գնահատվում Է 2,38 հազար դոլար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում