Խճանկար

Հայտարարվել Է ամենահասութաբեր մուլտֆիլմը

2 րոպեի ընթերցում

Հայտարարվել Է ամենահասութաբեր մուլտֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Walt Disney ստուդիայի «Հերոսների քաղաքը» մուլտֆիլմը 2014 թվականի արդյունքներով դարձել Է ամենահասութաբեր անիմացիոն ֆիլմը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Variety-ին: Վարձույթից նրա եկամուտը կազմել Է 621 մլն դոլար: Այսպիսով՝ «Հերոսների քաղաքը» առաջ Է անցել «Ինչպես ընտելացնել հրեշին 2» ժապավենից, որը վաստակել Էր 618 մլն դոլար:

Ինչպես պարզաբանում Է հրատարակությունը, Հյուսիսային Ամերիկայում «Հերոսների քաղաքը» հավաքել Է 221 մլն դոլար: Համաշխարհային վարձույթում ժապավենն ամենալավ արդյունքները ցույց Է տվել Չինաստանում (43 միլիոն), Մեծ Բրիտանիայում (28 միլիոն) եւ Հարավային Կորեայում (19 միլիոն): Մինչդեռ ֆիլմի չինական վարձույթը միայն երկու շաբաթ առաջ Է մեկնարկել:

«Հերոսների քաղաքը» եռաչափ կինոնկարն Էկրաններ Է բարձրացել 2014 թվականի հոկտեմբեր-նոյեմբերին: Այն հիմնված Է Marvel-ի քիչ հայտնի կոմիքսների վրա եւ պատմում Է Հիրո անունով տղայի ու բուժաշխատող Բեյմաքսի արկածների մասին, որոնք համախոհների թիմ են հավաքել բարդ եւ վտանգավոր առաջադրանք կատարելու համար:

2015 թվականին ժապավենն «Օսկար» մրցանակ Է ստացել «լավագույն լիամետրաժ անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում