Դպրոցներում մեկնարկեցին գարնանային արձակուրդները

2 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ՀՀ կրթության եւ գիտության կողմից սահմանված գրաֆիկի, Արարատի մարզի 112 դպրոցներում այսօրվանից մեկնարկեցին գարնանային արձակուրդները եւ կտեւեն մինչեւ մարտի 22-ը ներառյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց մարզպետարանի աշխատակազմի կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, առաջին դասարանցիների արձակուրդը կերկարաձգվի եւս մեկ շաբաթով: Աշակերտներն այս ուսումնական տարվա ընթացքում ունեցել են նաեւ աշնանային եւ ձմեռային արձակուրդներ:

Մարզի 76 դպրոցը տաքացվում են լոկալ ջեռուցման համակարգով, որոնցից հինգում` Զորակի միջնակարգ, Վերին Դվինի, Փոքր Վեդիի, Ոսկետափի եւ Նոր Ուղիի հիմնական դպրոցներում համակարգը պետբյուջեի միջոցներով անցկացվել եւ գործում է այս ուսումնական տարվանից: 31 դպրոցում ջեռուցումը կազմակերպվում է էլեկտրական սալիկներով:

Ջեռուցման տարեշրջանը դպրոցներում ավարտվեց գարնանային արձակուրդների մեկնարկին : Այն սկսվել էր նոյեմբերի 15-ից, իսկ բարձրլեռնային գոտիներում, կախված եղանակային տատանումներից, քիչ ավելի շուտ:

Արարատի մարզում դպրոցների թիվը 112 է, որոնցից 107-ը մարզպետարանի, իսկ հինգը` ՀՀ ԿԳ նախարարության ենթակայության ավագ դպրոցներն են: Մարզի դպրոցներում հունվարի դրությամբ սովորում է 30 հազար 328 աշակերտ, որոնցից 3462-ն առաջին դասարանցիներ են: Մկրտչյանը նկատեց, որ այս ուսումնական տարվա մեկնարկին մարզի դպրոցներում սովորում էր 30 հազար 577 աշակերտ, որոնց թիվն այսօրվա դրությամբ նվազել է 249-ով: Նրանք փոխել են բնակույթան վայրը. մի մասը տեղափոխվել է մայրաքաղաք կամ հանրապետության այլ մարզեր, որոշ մասն էլ` ընտանիքով բնակության մեկնել արտերկիր:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ