Վարդենյաց լեռնանցքում ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել
1 րոպեի ընթերցում
![Վարդենյաց լեռնանցքում ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/797704.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջպետական Մ-10 ավտոճանապարհին` (Վարդենյաց լեռնանցքում) «Իջևանատուն» կոչվող հյուրանոցի մոտակայքումտեղի է ունեցել քարաթափում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հհ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՃԿԿ օպերատիվ խումբը: