Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից
1 րոպեի ընթերցում
![Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/797701.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մարտի 15-ին, ժամը 09.22-ին ահազանգ է ստացվել, որ Նորատուս-Մարտունի 2-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21-06» մակնիշի 62ՍՍ366 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Ե.):
Մարտի 15-ին, ժամը 09.52-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում՝ «Գորգոլա» կոչվող վաքի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է փոսի մեջ. անհրաժեշտ է օգնություն:Պարզվել է, որ «ԳԱԶ 24-10» մակնիշի 62ՏԼ347 պ/հ ավտոմեքենան (վարորդ Ա. Կ.) Նորատուս գյուղում` գերեզմանատան մոտակայքում, արգելափակվել է ցեխակույտի մեջ:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: