ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
1 րոպեի ընթերցում
![ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/797698.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքումմարտի 15-ի ժամը 09.00-ի դրությամբավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դժվարանցանելի է Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհը:Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագածի և Ապարանի տարածաշրջաններում:Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: