Հնդկական հարսանիքը ձախողվել Է փեսայի՝ թվաբանություն չիմանալու պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հարսանիքը ձախողվել Է այն պատճառով, որ փեսան թվաբանություն չի իմացել: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Times of India թերթին, Ութար Փրադեշի նահանգում հարսանյաց հանդեսի ժամանակ Ռամ Բարան անունով երիտասարդը երկու ընտանիքների անդամների եւ գյուղի բնակիչների ներկայությամբ չի կարողացել պատասխանել հարսի քույրերի հարցին եւ ճիշտ գումարել 15-ը եւ 6-ը:

Նա ասել Է, որ գումարը հավասար Է 17-ի: Լսելով դա՝ նրա հարսնացուն՝ Լավլի Սինգհը, կտրականապես հրաժարվել Է ամուսնանալ նրա հետ՝ հայտարարելով, որ մտադիր չԷ ամուսնանալ անկիրթ մարդու հետ, եւ, չնայած փեսայի ընտանիքի բոլոր թախանձանքներին, ուղեւորվել Է տուն:

Դստեր որոշումը պաշտպանել Է նաեւ հարսի հայրը՝ Մոհար Սինգհը: «Ցանկացած առաջին դասարանցի ի վիճակի Է լուծել այս պարզագույն խնդիրը,- պարզաբանել Է նա:- Փեսայի ընտանիքը խաբել Է մեզ՝ թաքցնելով նրա տգիտությունը»: Սինգհի խոսքով՝ իր ընտանիքը հայտնվել Է անհարմար վիճակում՝ շտապ կարգով չեղյալ հայտարարելով պլանավորված ճոխ տոնակատարությունը: Հարսի հարազատները դիմել են ոստիկանություն՝ պահանջելով, որ կարգի պահապանները Ռամ Բարանին հարկադրեն վերադարձնելու այն նվերները, որոնք նա ստացել Է նախնական ամուսնական համաձայնության ընթացքում, բայց վերջինս դա հոժարակամ Է արել:

Ըստ վիճակագրության՝ Հնդկաստանի չափահաս բնակչության ավելի քան քառորդ մասն անգրագետ Է: Միջին հաշվով հնդիկը դպրոցում սովորում Է երկու տարի: Անգրագիտությունը առավել տարածված Է կանանց շրջանում, առանձնապես ստորին կաստաներին պատկանող կանանց, ինչպես նաեւ կրոնական փոքրամասնությունների, երկրի հյուսիս - արեւելքի ցեղերի եւ աղքատների շրջանում:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում