Խճանկար

ԱՄՆ-ում շունը հրաժարվել է պիցցայից և բուրգերներից և նիհարել 20կգ-ով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում շունը հրաժարվել է պիցցայից և բուրգերներից և նիհարել 20կգ-ով

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում տաքսա տեսակի շունը 2 տարվա ընթացքում նիհարել է 20կգ-ով: Դենիս անունով շան քաշը նախկինում կազմում էր 25,4 կգ, իսկ այժմ՝ 5,4 կգ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, շան այժմյան տերը՝ 26-ամյա Բրուկ Բերտոնը, Դենիսին վերցրել է իր ազգականից, որը նրան կերակրել էր բուրգերներով, պիցցայով և նմատիպ ուտելիքներով: Բերտոնի խոսքով` նա շանը տեսել է 2013թ. և իր ազգականին համոզել շունն իրեն տալ, որից հետո նրան կերակրել է միայն շների համար նախատեսված կերով: Անասնաբույժի խոսքով՝ Դենիսին մեկ ամսվա կյանք էր մնացել: Շունը ջրազրկված է եղել և տառապել է մաշկային վարակներով:

Վերականգնողական գործընթացըն իր մեջ ներառել է նաև շատ զբոսանքներ:

Դենիսը նույնիսկ երեք վիրահատություն է տարել ավելորդ մաշկի հեռացման համար, և այժմ կշռում է 5,4 կգ, վազում է սկյուռների հետևից և խաղում այլ շների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում