Խճանկար

Հարավային Կորեայում հեռախոսը կնախազգուշացնի ինքնասպանություն գործելու մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

 Հարավային Կորեայում հեռախոսը կնախազգուշացնի ինքնասպանություն գործելու մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կառավարությունը հավանություն Է տվել ձեռքի հեռախոսների համար հավելվածների օգտագործմանը, որոնք կոչված են ծնողներին նախազգուշացնելու, որ նրանց երեխան, հնարավոր Է՝ պատրաստվում Է վերջ տալ իր կյանքին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հավելվածները վերլուծում են դեռահասների կողմից սոցցանցերում արված հաղորդագրությունների բովանդակությունը, եւ դրանք ստուգում այն բառերի առկայության առումով, որոնք կարող են վկայել հեղինակի՝ ինքնասպան լինելու տրամադրվածությունը:

Եթե մեխանիզմը գործում Է, դեռահասի ծնողների սմարթֆոնը տագնապալի ծանուցում Է ստանում:

Հարավային Կորեայում շատ բարձր Է դեռահասների ինքնասպանությունների մակարդակը, ինչը հաճախ կապում են այն սթրեսի հետ, որի պատճառը դպրոցում, շատերի կարծիքով, չափից բարձր պահանջներն են:

Միայն անցյալ տարի ինքնասպան են եղել դպրոցական տարիքի 118 պատանի եւ աղջիկ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում