Խճանկար

NASA-ն տիեզերական մագնիսական լաբորատորիա Է արձակել ուղեծիր

1 րոպեի ընթերցում

NASA-ն տիեզերական մագնիսական լաբորատորիա Է արձակել ուղեծիր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն երկրաշուրջ ուղեծիր Է արձակել տիեզերական լաբորատորիա՝ Magnetospheric Multiscale (MMS)՝ մագնիսական դաշտերի ուսումնասիրման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության Twitter-ում:

Տիեզերական ապարատով Atlas 5-ի մեկնարկը տրվել Է հրվանդանի տիեզերակայանից: Լաբորատորիայի հիմնական նպատակը կդառնա ֆիզիկական այն երեւույթի ուսումնասիրումը, որը վերաբերում Է մագնիսական վերամիացմանը: Այդ գործընթացի օգնությամբ, ինչպես պարզաբանում Է NASA-ն, Երկրի մագնիսական դաշտերը միանում են եւ անջատվում, այդ ժամանակ տեղի Է ունենում Էներգիայի պայթումային արձակում:

Լաբորատորիան իրենից ներկայացնում Է ութանկյան ձեւի չորս միատեսակ արբանյակ-բլոկ, որոնք ուղեծիր դուրսբերումից հետո մոլորակի շուրջը կշարվեն բուրգի ձեւով: Դա թույլ կտա ֆիզիկական պարամետրերը համաձայնեցված չափել երկրաշուրջ տարածության միանգամից չորս տարբեր կետերում՝ կազմելով տեղի ունեցողի եռաչափ պատկերը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում