Խճանկար

Հնդկուհին հարսանեկան արարողության ժամանակ լքել է փեսացուին, ով չի կարողացել գումարել 15 և 6 թվերը

1 րոպեի ընթերցում

Հնդկուհին հարսանեկան արարողության ժամանակ լքել է փեսացուին, ով չի կարողացել գումարել 15 և 6 թվերը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանում հարսնացուն հարսանեկան արարողությունից հեռացել է այն պատճառով, որ փեսացուն չի կարողացել գումարել 15 և 6 թվերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել Ուտտար-Պրադեշ նահանգի Ռասուլաբադ գյուղում: Հարսնացուն որոշել է ստուգել ապագա ամուսնու մաթեմատիկական կարողությունները և խնդրել է 15-ին գումարել 6: «17»,- պատասխանել է փեսացուն, որից հետո հնդկուհին հեռացել է հարսանեկան արարողությունից:

Փեսայի ընտանիքը փորձել է համոզել հարսնացուին վերադառնալ, սակայն` ապարդյուն: Նա հայտարարել է, որ փեսան խաբել է իր կրթության վերաբերյալ: «Փեսայի ընտանիքը չի տեղեկացրել մեզ նրա վատ կրթության մասին, նույնիսկ առաջին դասարանցին կարող էր պատասխանել այդ հարցին»,-նշել է հարսնացուի հայրը:

Տեղի ոստիկանությունը միջնորդ է հանդիսացել ընտանիքի բանակցություններում, իսկ կողմերը միմյանց վերադարձրել են բոլոր նվերներն ու զարդերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում